Իրանի արտաքին գործերի նախարարությունը խոսել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին
Որոշները շարունակում են իրենց սովորությունը՝ փնտրել մեղավորին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրական դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար եւ գլխավոր բանակցող Ալի Բաղերին՝ մեկնաբանելով Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունները։
Դիվանագետը հիշեցրել է, որ իրանական կողմը կարճ ժամանակում ներկայացրել է իր առաջարկները։ «Մենք աշխատել ենք կառուցողական և ճկուն՝ տարաձայնությունները նվազեցնելու համար: Դիվանագիտությունը երկկողմանի ճանապարհ է. Եթե մեղավորի սխալն ուղղելու իրական կամք լինի, ապա շատ արագ կբացվի շահավետ գործարքի ճանապարհը»,- ասել է Բաղերին։
Նշենք, որ նոյեմբերի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր – JCPOA)՝ Իրանի և «4+1» խմբի մասնակից երկրների մասնակցությամբ։