Սուդանում անհայտ հիվանդությունից մահացել է առնվազն 89 մարդ
Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Հարավային Սուդանում անհայտ հիվանդությունից մահացել է առնվազն 89 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկյան SABC ռադիոկայանին։
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արդեն աշխատանքային խումբ է ուղարկել երկիր՝ արտակարգ հետազոտությունների համար։ Անհայտ հիվանդության էպիկենտրոնը եղել է Ջոնգլեյ նահանգը՝ երկրի արեւելքում։
Հաղորդվում է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է 2021 թվականին 60 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղից տուժած տարածքներում։ Նախնական տվյալներով՝ կարելի էր խոսել խոլերայի մասին, սակայն ԱՀԿ փորձագետները չեն հաստատել տեղեկությունը։