Քո «կալանավորող» դատավորներից մեկնումեկն է քեզ կալանավորելու և թող դա լինի հնարավորինս շուտ՝ ի փրկություն իմ ազգի. փաստաբան
Մի հարց եմ ուզում հրապարակավ հղել իմ նախկին ոչ բարով պաշտպանյալներից մեկին՝ հիշում ե՞ս, որ քո կալանքը վերահաստատում էին, այնուհետև երկարացնում, մենք քեզ ասում էինք, որ դատավորներին ցուցում է տրված և կալանքի հարցի քննությունը լրիվ ձևական բնույթ է կրում: Դու էլ կատաղում էիր անզորությունից, ամպագոռգոռ հայտարարում, որ այդ համակարգը պետք է վերացնել: Համակարգը, լավ թե վատ, զարգացավ, իսկ դու դարձար իրական հրեշ: Փաստորեն դու կատաղում էիր ոչ թե անարդարությունից, այլ այն հանգամանքից, որ այդ հանցավոր ցուցում տալու իշխանությունը քո ձեռքում չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
««Կալանավորող» դատավորների ինստիտուտի ներդրմամբ գրեթե զրոյացվեց հնարավորությունը քննության այդ փուլում կանխելու քննչական մարմինների ապօրինությունները:
Այդ ինստիտուտը ստեղծվեց հենց այդ նպատակով՝ բառիս բուն իմաստով դատական համակարգից անտեղյակ մարդկանց մեկ ամիս «վերապատրաստելով» դարձրեցին դատավոր և նրանք փաստացի կատարում են բոլոր տեսակի ապօրինի ցուցումները:
Նույնը կարելի է ասել վերաքննիչ քրեական դատարանի մասին, որտեղ բոլոր հարգված դատավորները մեկուսացվել են կալանավորման դեմ բողոքների քննությունից:
Մի հարց եմ ուզում հրապարակավ հղել իմ նախկին ոչ բարով պաշտպանյալներից մեկին՝
Հիշում ե՞ս, որ քո կալանքը վերահաստատում էին, այնուհետև երկարացնում, մենք քեզ ասում էինք, որ դատավորներին ցուցում է տրված և կալանքի հարցի քննությունը լրիվ ձևական բնույթ է կրում: Դու էլ կատաղում էիր անզորությունից, ամպագոռգոռ հայտարարում, որ այդ համակարգը պետք է վերացնել: Համակարգը, լավ թե վատ, զարգացավ, իսկ դու դարձար իրական հրեշ: Փաստորեն դու կատաղում էիր ոչ թե անարդարությունից, այլ այն հանգամանքից, որ այդ հանցավոր ցուցում տալու իշխանությունը քո ձեռքում չէ: Հիմա քո ձեռքում է և դու դարձար ոչ թե նախկիններից շատ ավելի վատը, այլ ես պարզապես խոսք չունեմ նկարագրելու , թե դու ինչ դարձար: Բայց ճակատագիրը ունի հումորի զգացում: Հույսով եմ, կամ ավելի ճիշտ, համոզված եմ, որ քո «կալանավորող» դատավորներից մեկնումեկն է քեզ կալանավորելու և թող դա լինի հնարավորինս շուտ՝ ի փրկություն իմ ազգի»,- գրել է Աթանեսյանը։