Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները. անդրադարձ է կատարվել նաև սահմանազատան ու սահմանագծման հարցերին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում է Tacc-ը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի կայքին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Ինչպես նաև քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր: