ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

«Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Գոջը»՝ Կոկորդիլոսագետին չաջակցելու համար

Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։ Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով, պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․ նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:

Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը կամ անձինք:

Ընդգծենք, Ոստիկանությունում թեման «ջրվել է», որ «կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը չպայթի: Փաստացի Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատվեց այս ամբողջ տեղեկատվությունը, բայց ոստիկանության լրատվական բաժնից հատուկ զգուշավորությամբ խառը նախադասություններով մեկնաբանեցին «Վեդեցի Գոջի» հետ կատարվածը: Ըստ լրատվական բաժնի պաշտոնական մեկնաբանության՝ «Նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանություն չի ստացվել»: Այդուհանդերձ, իմ ճշտող հարցին՝ հերքու՞մ եք, որ երեկ ուշ երեկոյան Գագիկ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին, նա չի՞ գտնվել այնտեղ, այս հարցապնդումից հետո ոստիկանության լրատվականից ստացված երկրորդ լղոզված պատասխանը հաստատեց միջադեպի մասին ինֆորմացիան. «Ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն է ստացել Ձեր նշած անձի հետ լարվածության մասին և ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ միջադեպը կնախելու համար»:

Yerevan.Today-ը կապ հաստատեց ծեծի ենթարկված թեկնածուի՝ Գագիկ Հակոբյանի հետ․ նա ակնհայտ ճնշված ձայնով ասաց, որ հրաժարվում է խոսել այդ մաիսն և չի ցանկանում որևէ լրատվամիջոցի պարզաբանում տալ: Ընդգծենք՝ ծեծի ենթարկվելու մասին հարցը հնչեց, նաև հնչեց քաղաքական ճնշումների ենթարկվելու մասին հարցադրումը, բայց ակնհայտորեն նա ոչ միայն հրաժարվեց պատասխանել հարցերի, նաև չհերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

«Վեդի ալկո»-ի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, որից հետո կապ հաստատեցինք գործարարի որդու՝ Անդրանիկ Ղազարյանի հետ, ով համակարգում է «Վեդի ալկո» խմիչքի գործարանի աշխատանքը:

Նա ամեն երկրորդ նախադասությունը ձևակերպելուց առաջ միանգամից շտապում էր հերքել լուրը՝ ասելով, որ սուտ է, չկա նման բան, ընդ որում՝ չսպասելով մինչև վերջ հնչեցնելու և լսելու հարցադրումը: Գործարարի որդու հետ զրույցն ավարտվեց ամեն բան հերքելով, միայն վերջում ընդգծեց․ «Մենք հերքում ենք, ոչ մեկը իրեն ծեծի չի ենթարկել, ոչ էլ մեր մոտ միջադեպ է գրանցվել, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ․ մենք Գոջի հետ ընկերներ ենք, ամեն օր էլ հանդիպում ենք։ Այսքանը... Ավելացնելու բան չունեմ, ես ու եղբայրս իր քարոզարշավի հանդիպումներին մասնակցել ենք, չմանրանանք, էլի, ցավդ տանեմ, ես պատասխանեցի ձեր բոլոր հարցերին»,- ասաց ու անջատեց հեռախոսը՝ խուսափելով մեկնաբանել մեր ստացած թարմ տեղեկատվությունը, որ ծեծի միջադեպից հետո «Գոջն» իր ողջ ավագանու կազմով ինքնաբացարկի հայտարարություն է պատրաստվում հայտնել ու պահանջել, որ ԿԸՀ-ն Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակի:

Ստացվում է՝ Մանվել Ղազարյանի տարածքում իր իսկ ընկերոջ՝ Արամ Զավենիչի կուսակցության թեկնածու «Գոջին» ծեծի են ենթարկում, ու քաղաքական հաշվեհարդարի հետևանքը լինում է քաղաքական հայտարարությունը: Ամեն դեպքում, տեղկություններ կան, որ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Սպարտակ Թաթիկյանից իշխանությունը խլել է ժամեր առաջ՝ կոնսեսուսի համար:

Նշենք․ միջադեպի պատճառը քաղաքական գործընթացներն են, նախօրեին գրել էինք, որ Վեդիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, դանակահարություն, կոալիցիոն սխեմաների համար Կուլիսներում ակտիվ պրոցեսներ են ընթանում։ Իշխանությունն ամենօրյա ռեժիմով հոգեբանական ճնշումների է ենթարկում Արամ Զավենիչի կուսակցության ցուցակով առաջադրված Վեդու համայնքի ղեկավարի թեկնածուին։ «Վեդեցի Գոջը» դեկտեմբերի 17-ի կայանալիք ավագանու 1-ին նիստին հրաժարվում է հայտարարել, որ կոալիցիա կկազմի երկրորդ տեղն զբաղեցրած ՔՊ ավագանու կազմի հետ: Նա իր «Հանարապետություն» կուսակցության ավագանու ցանկով հավաքեց 3346 ձայն, ու քվեների արդյունքներով երրորդ ուժն է համարվում․ ուստի քանի որ ընդդիմությունն իր 8668 ձայնով թեև առաջատար է, բայց 50 + տոկոս չի կազմում, չի կարողանում դառնալ մեծամասնություն, հետևաբար կախված է «Գոջի» քմահաճույքից: Բացառապես նրա կամքից է կախված՝ Գարիկ Սարգսյանը կդառնա՞ Վեդու համայքապետ, թե իշխանությունն ավտոմատ ակնցնի ընդդիմության ձեռքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: