Բրյուսելում Ալիևն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը տեղի է ունեցել երեկ:
Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ հանդիպումը տևել է չորս ժամից ավելի:
Ադրբեջանական Azeri.az պարբերականն իր հերթին գրում է, որ Բրյուսելում դեմ առ դեմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Հանդիպման ավարտին նրանց միացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։