Աֆղանստանում այսուհետ կօգտագործվի միայն ազգային արժույթը
Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Հանաֆին հայտարարել է երկրում արտարժույթի օգտագործման արգելքի մասին և պնդել է բնակիչների՝ աֆղանցիների կողմից ազգային փողերի մշտական օգտագործումը։
Հանաֆին հորդորել է աֆղաններին օգտագործել իրենց ազգային արժույթը առօրյա կյանքում և ընդգծել, որ ԱՄՆ դոլարի մաքսանենգությունը Աֆղանստանում հանցագործություն է։
Ավելի վաղ «Թալիբան»-ը և Աֆղանստանի Կենտրոնական բանկը սահմանել էին բանկերից դուրս բերվող դոլարի չափը։