«Սև թուղթ»․․․ լրացուցիչ մեկնաբանության կարիք կա՞․ Անդրանիկ Թևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Բրյուսելում կայացած հանդիպմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև Ժիրայր Լիպարիտյանի այցին՝ Ազգային ժողովում։ Թևանյանը գրառումը կատարել է «Սև թուղթ» վերնագրով։
«Ալիևը Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպելուց առաջ հայտարարեց, որ պահանջում է Զանգեզուրի միջանցք՝ առանց ՀՀ–ի կողմից մաքսակետերի, այլապես Ադրբեջանն էլ մաքսակետեր կդնի Հայաստանի ու Արցախի միջև՝ Լաչինում։
Տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարում է, որ Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ չկա, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Այդ հայտարարություններից հետո նա անմիջապես հյուրընկալվում է ԱԺ–ում՝ «Քաղաքացիական պայմանագրին»։
Լրացուցիչ մեկնաբանության կարիք կա՞»,- նշել է պատգամավորը։