Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի
ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից: