Մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննվելու: Այս մասին լուրը Newspress.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայրենիք» կուսակցության կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում», - ասաց Սոս Հակոբյնանը։ Նա տեղեկացրեց նաև, որ կուսակցության ղեկավարը հարցաքննվել է իրեն չվերաբերող գործի առնչությամբ, սակայն մասնավորապես ինչի մասին է խոսքը` Սոս Հակոբյանը չմանրամասենց։