«Դեռևս ոչ մի տեղեկություն չկա, սպասում ենք` հասկանանք ինչն է պատճառը». Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեում է
Քիչ առաջ իրավապահները բերման են ենթարկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին: Երեւանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ Վերջինս գտնվել է Երևան քաղաքում գտնվող իր տանը։
Այս մասին լուրը Newspress.am-ի հետ զրույցում հաստատեց դաշինքի անդամ Գոռ Բասյանը։
Նա նշեց, որ Ասլանյանին Քննչական կոմիտե են բերոլ 1ժամ 40 րոպե առաջ։
«Մենք տեղեկություն չունենք, թե ինչու են նրան բերել այստեղ։ Պարոն Ասլանյանը ևս տեղյակ չէր, թե ինչու են իրեն տանում։ Դեռևս ոչ մի տեղեկություն չկա։ Սպասում ենք` հասկանանք ինչն է պատճառը»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռ Բադյանը։