Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով. հայտարարություն
Մամիկոն Ասլանյան էջում վերջինիս ձերբակալման հետ կապված հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»