Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպի Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այսօր Սպիտակ տանը նախատեսվում է հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդից: