Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար. հայտարարություն
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամներն ուշ երեկոյան հայտարարություն են տարածել` ի պաշտպանություն Վանաձորի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Մամիկոն Ասլանյանի։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է: Մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը: Այն գոտեպնդում է և պարտավորեցնում ուժեղ լինել և տեր կանգնել յուրաքանչյուրիդ ընտրությանը:
Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր առաջնորդ Մամիկոն Ասլանյանի կողքին: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ, մինչև արդարության հաղթանակը:
Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում: