Իրանի ԱԳՆ-ն իր անհամաձայնությունն է հայտնել արաբական մի շարք երկրների հայտարարության կապակցությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հերքել է Պարսից ծոցի արաբական գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ պարունակվող մեղադրանքները, հայտնում է IRNA-ն։
«Մենք նման հայտարարությունները համարում ենք Իրանի նկատմամբ գագաթնաժողովի անդամ որոշ երկրների շարունակական ոչ կառուցողական և ոչ ադեկվատ վերաբերմունքի նշան»,- ասել է Խատիբզադեն։
Նրա խոսքով, Թեհրանը հույս է հայտնել, որ Իրանի և գագաթնաժողովի անդամ երկրների միջև դիվանագիտական գործողությունների վերջին շարքը կտեսնի Խորհրդի նոր վերաբերմունքը տարածաշրջանային համագործակցության նկատմամբ»,- ասել է նա։ Խատիբզադեն արաբական երկրներին, որոնք դեռևս արտահայտում են իրենց ոչ կառուցողական դիրքորոշումը, կոչ է արել վերանայել իրենց տեսակետներն ու մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և համագործակցության ուղին չփոխարինել բազմակի մեղադրանքներով։
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի արաբական երկրները նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նրանք կոչ են արել Թեհրանին դադարեցնել իր ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում, հրաժարվել Մերձավոր Արևելքի աշխարհազորայիններին ֆինանսական և ռազմական աջակցությունից։