Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ եվրոպական եռյակը պիտի գործի ազնիվ
Եվրոպական եռյակը պետք է գործի որպես ազնիվ գործընկեր. Այս մասին Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Ցանկացած հայտարարություն միջուկային համաձայնագրի մասին, որը չի նշում ԱՄՆ-ի մեղքը, պարզապես արտահայտում է իրականությունից ծայրահեղ անտեղյակությունը», - ասաց նա:
Խատիբզադեն ասել է, որ եթե եվրոպական եռյակը ցանկանում է լրջորեն վերաբերվել որպես ազնիվ գործընկերոջ, ապա պետք է գործի որպես արդար գործընկեր։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հայտարարել էին, որ Իրանի դիրքորոշման պատճառով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունները կարող են փակուղի մտնել։