«Հայաստան, Ադրբեջան, միասին». Մակրոնը գրառում է արել երեք լեզվով՝ ֆրանսերեն, հայերեն, ադրբեջաներեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին:
Նա երեք լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն գրել է. «Հայաստան, Ադրբեջան, միասին», և տեղադրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ իր հանդիպման լուսանկարը: