Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու անդամներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Նրան դիմավորեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին գրում է News.am-ը: