Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց
Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։
Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»,֊գրել է Վարոսյանը։