Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին արգելվել է ծիծաղել և ալկոհոլ օգտագործել
Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքացիներին 11 օրով արգելել է ծիծաղել և ալկոհոլ օգտագործել, հայտնում է Daily Mail-ը։ Սահմանափակումները կապված են Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի հետ։
Բացի այդ, հյուսիսկորեացիներին արգելվում է մարդաշատ վայրերում հումորի նշաններ ցույց տալ։ Արգելքը կշարունակվի Կիմ Չեն Իրի մահվան տասնամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների ժամանակ։
«Սգո ժամանակահատվածում չպետք է ալկոհոլ խմել, ծիծաղել, ժամանց կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նաև տեղական աղբյուրները հայտնում են, որ քաղաքացիներին արգելվում է խանութներ գնալ դեկտեմբերի 17-ին՝ ԿԺԴՀ նախկին առաջնորդի մահվան օրը։ Բայց սա բոլոր սահմանափակումները չէ:
«Նույնիսկ եթե ձեր ընտանիքի անդամը մահանում է սգի ժամանակ, ձեզ թույլ չեն տալիս բարձր լաց լինել, իսկ հուղարկավորությունը կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ բոլոր միջոցառումներն ավարտվեն»,- ասել է անանուն աղբյուրը։
Մեկ այլ հյուսիսկորեացի ասել է, որ երկիրը նույնիսկ ստեղծել է ոստիկանության հատուկ ջոկատ, որպեսզի համոզվի, որ մարդիկ տխուր տեսք ունեն: