Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների դատական նիստը
Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նախնական դատական նիստը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նախապատրաստական հանդիպմանը պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները։
Հայաստանի երկու քաղաքացիներին էլ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և այլ առարկաների գործադրմամբ):