Իլոն Մասկն այս տարի կվճարի 10 միլիարդ դոլար հարկ
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարող է վճարել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ հարկը 2021 թվականին։ Հարկի գումարը կարող է գերազանցել 10 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։
«Եթե բացեք ձեր աչքերը երկու վայրկյան, ապա կհասկանաք, որ այս տարի ես ավելի շատ հարկեր կվճարեմ, քան պատմության մեջ որևէ ամերիկացի»,- գրել է Մասկը՝ ի պատասխան սենատոր Էլիզաբեթ Ուորենի՝ հարկերից խուսափելու փաստացի մեղադրանքներին։
Նոյեմբերին Մասկը սկսեց վաճառել էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը։ Մինչ այդ նա հարցում էր կազմակերպել Twitter-ում, որում հրավիրել էր բաժանորդներին՝ որոշելու՝ նա պետք է դա անի, թե ոչ։ Այդ ժամանակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել վաճառքին: