Աբովյանի նախկին քաղաքապետը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գևորգյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»:
Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանը Աբովյանի նախկին քաղաքապետն էր։