Ադրբեջանը զորամասեր է բացել Քարվաճառի և Բերձորի շրջաններում
Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը Քարվաճառի և Բերձորի շրջաններ կատարած այցի ընթացքում մասնակցել է նոր ռազմական օբյեկտների բացման արարողություններին։
Այս մասին Azeri Daily-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ծանոթացել է զինծառայողների համար նախատեսված բնակելի տարածքներին։
Ընդգծենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է զորամասեր բացել Արցախի Հանրապետոթյան օկուպացված և գրավյալ տարածքներում։