Վրաստանի Արդարադատության նախարարը հայտարարել է, թե երբ Սաակաշվիլին կվերադառնա բանտ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավիի թիվ 12 բանտ, հենց Արդարադատության նախարարությունը ստանա համապատասխան բժշկական եզրակացությունը և բուժանձնակազմի համաձայնությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն, հայտնում է Sputnik Գրուզիան։
Սաակաշվիլին այժմ գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ հացադուլից հետո բուժում է անցնում։ Նա այնտեղ է հայտնվել այն բանից հետո, երբ հիվանդացել է բանտային կլինիկայում իր հացադուլի 50-րդ օրը։ Հոկտեմբերի 1-ին Վրաստանի նախկին նախագահի ձերբակալությունից հետո նրա վեցամյա ժամկետը կրելու վայրը նշանակվել է Ռուսթավի քաղաքի թիվ 12 պատիժների կատարման հիմնարկը;
«Համապատասխան բժշկական եզրակացություն ստանալուց և բուժանձնակազմի համաձայնությունից հետո Սաակաշվիլին կտեղափոխվի թիվ 12 հիմնարկ»,- ասել է Բրեգաձեն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ մի մարդ չի վայելի արտոնություններ, նույնիսկ նախկին նախագահը։
«Մենք հարգում ենք Սահմանադրությունը, որի 11-րդ հոդվածի համաձայն բոլոր մարդիկ հավասար են դատարանների առաջ, ուստի ոչ ոք այլ մոտեցում չի ցուցաբերի իր նախկին կարգավիճակի պատճառով, այդ թվում՝ նախկին նախագահ կամ այլ պաշտոնյաի։ Այս երկրում բոլորը հավասար են և մենք միշտ հսկելու ենք այդ սկզբունքը»,- ասել է Բրեգաձեն։
Նրա խոսքով՝ եթե Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի իրավունքները խախտվեն, նա կարող է դիմել դատարան։