Ռուսաստանը դեռ չի որոշել՝ սրե՞լ իրավիճակը Ուկրաինայի շուրջ․ Ջեյք Սալիվան
ԱՄՆ-ի գնահատականը կայուն է։ Ռուսաստանը դեռ չի որոշել սրե՞լ իրավիճակը Ուկրաինայի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ըստ ԱՄՆ կառավարության ներկայիս գնահատականի՝ Ռուսաստանը դեռ որոշում չի կայացրել: Դրանում ոչինչ չի փոխվել անցյալ շաբաթվանից»,- ասել է Սալիվանը՝ ելույթ ունենալով Միջազգային խորհրդի կազմակերպությունում: Հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի կառավարությունը լրջորեն դիտարկում է նման հնարավորությունները, ասել է նա։
Նախագահի օգնականը հավելել է, որ «մենք չենք կարող հասկանալ, թե համաշխարհային առաջնորդի գլուխն ինչ է մտածում»։