Ղարիբաշվիլին Վրաստանի համար առաջնահերթություն է անվանել Ադրբեջանի հետ համագործակցությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի հետ համագործակցությունն անվանել է 2022 թվականին երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, գրում է Interpressnews.ge-ն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը առավելագույնս կօգտագործի տարածաշրջանի ներուժը և կզարգացնի ենթակառուցվածքային նախագծերը։ Նա նաև բարձր է գնահատել երկրի արտաքին քաղաքականությունը անցնող տարում։
«Մի քանի հաջող այցեր են եղել տարածաշրջանի երկրներ։ Մենք շարունակում ենք համագործակցել այս ուղղությամբ»: