Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ․ Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնություններին երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման։
Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ դա մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել, այլ դա վերաբերում էր նաև Սիրիային և երկկողմ հարաբերությունների ոչ վաղ անցյալի բարդ պահերին։
Նրա խոսքով, չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան գործընկեր է շատ կարևոր խոշոր նախագծերում, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների լուծման գործընթացում:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական փոխգործակցության և համագործակցության մակարդակը շատ լավ ապահովագրություն է քաղաքական ցնցումներից: Որովհետև, երբ մարդիկ շահագրգռված են երկկողմ հարաբերություններում ոչինչ չթուլացնել, սա մեծ ամրապնդող օղակ է», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ մի շարք ոլորտներում Թուրքիան ստեղծել է գլոբալ մրցունակ ընկերություններ, որոնք տեղ են գրավում շուկայում։
«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցում, սա բարդ փոխազդեցություն է, երբեմն՝ շատ դժվար: Այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- հավելել է Պեսկովը։