Ալիևը Եվրամիությանը մեղադրել է Երևանին ու Բաքվին օգնություն տրամադրելու հարցում անարդարության մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Եվրամիության հասցեին: Նա անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է մոտ ապագայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար:
«Տարբերությունը մոտ 20 անգամ է։ Արդյո՞ք սա արդար է... Ո՛չ: Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները, բացի դա՝ Ադրբեջանի բնակչությունը մոտ ավելի քան հինգ անգամ ավելի է, Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն»,-ասել է Ալիևը:
Վերջինս պահանջել է, որ Ադրբեջանին աջակցության միջոցներ հատկացվեն նույն պայմաններով և նույն չափով՝ ինչ Հայաստանին: