Իրանում դժգոհ են,որ Ֆրանսիայում փակվել են մոտ 21 մզկիթներ
Իրանում մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Կարիբաբադին Փարիզին կոչ է արել վերանայել իր հակամահմեդական օրենքները՝ մեկնաբանելով Ֆրանսիայում 21 մզկիթի փակումը, հայտնում է IRNA-ն։
«Արևմուտքի մոտեցման համաձայն՝ Իրանում ահաբեկիչները մարդու իրավունքների պաշտպաններն են, և կրոնի ազատությունը իրենց երկրներում հավասարազոր է ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության»,- գրել է Կարիբաբադին Twitter-ում։
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային վերանայել իր հակամահմեդական օրենքները Ֆրանսիայի 5,5 միլիոն մահմեդական փոքրամասնությունների, նրանց պաշտամունքի վայրերի, կրթական և այլ կենտրոնների դեմ»,- ասել է նա։
Օրեր առաջ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ 99 մզկիթներից 21-ը փակվել են, ևս վեցը ստուգման փուլում են։