Սիրիան կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ երկիր
Դեկտեմբերի 19-ին Դամասկոսում Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Սիրիայի՝ որպես դիտորդ միանալու հնարավորությունը, հայտնում է SANA-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու թեման հանդիպմանը բարձրացրել է ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը, ով «հույս է հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքներին Սիրիայի՝ որպես դիտորդ մասնակցելու համար»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին Տաշքենդում։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։