8 պատգամավոր ձերբակալված լինելուս տարբեր փուլերում ինձ այցելեցին, իսկ ոմանք անգամ «լայաղ չարեցին» հրապարակային աջակցության մի գրառում անել
ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հայաստան» դաշինքում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ իմ ընկերությունը երբեք քաղաքական գծով պայմանավորված չի եղել, բայց ասեմ իմանաք, երբ բանտարկված էի էդ «քաղքական գիծ» կոչվածը եկավ առաջին պլան:
«Հայաստան» դաշինքից 8 պատգամավոր ձերբակալված լինելուս տարբեր փուլերում ինձ աջակցություն հայտնելու համար այցելեցին ՔԿ և ՁՊՎ ու դա այն դեպքում, երբ ոմանք անգամ «լայաղ չարեցին» հրապարակային աջակցության մի գրառում անել:
«Հայաստան» դաշինքին, ինչպես բոլոր քաղաքական ուժերին, քննադատել եմ ու տեղն եկած ժամանակ նորից քննադատելու եմ, բայց նման իրավիճակներում մենք միասնական ենք և էդ միասնականությունը արժեքային համակարգի վրա է հիմնված:
Հ.Գ. Քաղաքական սպեկուլյացիաներից ու ժամանակավրեպ մանիպուլյացիաներից հեռու եմ եղել միշտ, ավելին բոլորին էլ կոչ եմ արել հեռու մնալ հետևաբար ինձանից արձագանք մի սպասեք նմանատիպ երևույթներին:
Հ.Գ. 2. Ամսի 16-ի ցերեկն էր խցում քնած էի, դուռը բացվեց ու ներս մտավ Գեղամ Մանուկյանը, մի 15 րոպե շփվելուց հետո տարան դատարան ու դատարանը ապօրինի ճանաչեց ձերբակալությունս. ասածս ի՞նչ ա, Գեղամի ոտքը խերով էր էս փաստը հաշվի առեք ու հաճախակի այցելություններ կազմակերպեք մյուս քաղբանտարկյալների մոտ»: