Կոմիտասը ողջ մնաց, ապրեց փարիզյան խենթանոցում. միջազգայնագետը հիշեցնում է անցյալ դարի Ֆրանսիան ու հայերին
Անցյալ դարում Ֆրանսիան Կոմիտասի մենահամերգով էր հմայված։ Փարիզյան ողջ սերուցքը բարձրաձայնում էր, որ սույն հայը դասական երաժշտության նոր դարաշրջան է բացել... Նույն Ֆրանսիան, որ ոչինչ չարեց Հայոց Ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։
«Կոմիտասը ողջ մնաց, ապրեց փարիզյան խենթանոցում։ Արևմտահայից ու Արևմտյան Հայաստանից ոչինչ չմնաց... Թուրք և հայ երիտմասոններն իրար գուրգուրում էին, երբ արևմտահայն էր կոտորվում։ Գուրգուրում էին ֆրանսիական և գերմանական մասոնական օթյակներում, խոսում նոր, հզոր, սահմանադրական, միացյալ և ազգերի հավասարության սկզբունքով առաջնորդվող Թուրքիայից, քանի Արևմտահայաստանում հայերի էին ջարդում...»,- գրել է նա՝ օգտագործելով «ոչխարին ոչխարություն» հեշթեգը։