Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակելԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիՄիշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ
Թրամփը Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի, Զելենսկու և Սիրիայի նախագահի հետԱվինյանը վարչարարական տեռnր է ուզումԵրևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները իրականացրել են զորավարժական թռիչքներԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունելՀնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. ՏոնոյանՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն Բոգարյան
Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Հանրապետության առջև ծառացող ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում ավելի է ընդգծվում Ազգային անվտանգության ծառայության դերը՝ ինչպես սահմանադրական կարգի, այնպես էլ իրեն վստահված սահմանների անառիկության պահպանման, ինքնիշխանության, տարատեսակ չերևացող սպառնալիքներից մեր երկրի պաշտպանության գործում:

Այս առաքելությունը ԱԱԾ համակարգի աշխատակիցներն իրականացնում են մեծ պատասխանատվության գիտակցությամբ, անդադրում աշխատանքով, իրենց կոչմանը, հայրենիքին, պետականության գաղափարին, ծառայողական պարտքին նվիրվածության խորը զգացումով՝ պրոֆեսիոնալիզմի և գիտակցված ինքնազոհողության պատրաստակամության հենքին: Աշխատանք, որի մեծագույն մասի վերաբերյալ մեր հանրությունն իրավամբ տեղյակ չէ և որն ընթանում է առանց ավելորդ ցուցադրականության, հանրային հրապարակային գնահատանքի ակնկալիքի՝ առանձին դրվագներում վերածվելով հերսականության, անձնվիրության յուրօրինակ պատումների:
Ազգային անվտանգության ծառայությունը նաև Հայաստանի ամուր և վստահելի պատվարն է միջազգային հանցավորության ամենատարբեր դրսևորումների առջև՝ սկսած էքստրեմիզմից, թրաֆիկինգից, մինչև թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառությունը:

Անգնահատելի է այն սկզբունքայնությունն ու համառությունը, որը ծառայությունը և վերջինիս աշխատակիցները դրսևորում են ներքին ամենալուրջ անվտանգային մարտահրավերներից մեկը հանդիսացող կոռուպցիայի դեմ պայքարում՝ տարբերակում չդնելով հնարավոր հանցանք կատարող սուբյեկտների միջև և առաջնորդվելով բացառապես օրենքով ու ծառայողական պատվախնդրությամբ:
Մեր պետականության ամենակայացած, զուսպ և յուրօրինակ ավանդույթներ ձևավորած համակարգերից մեկը լինելու հանգամանքը թույլ է տալիս հաղթահարելու շատ դեպքերում Հայաստանի շուրջ առկա անվտանգային կոնկրետ խնդիրների մասին անտեղյակությունից, սիրողական մակարդակի վերլուծումներից բխող՝ հանիրավի ու արհեստածին, երբեմն ակունքներում պետության հիմքերին անուղղակի հարվածելու մղումներ ունեցող թյուր գնահատումները և հավատարիմ մնալ իսկապես ազգային և պետականակենտրոն բնույթ ունեցող արժեքներին:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ առաջին հերթին արդյունավետ ծառայություն խաղաղության պայմաններում և հանուն մեր երկրի շուրջ արժանապատիվ հավերժ կայունության:

Ցանկանում եմ, մեր պետության բարօրության հաստատման, զարգացման ու առաջընթացի մասնակիցը լինելով, մեր հայրենիքում ձեր ընտանիքների բարեկեցության, երեխաների երջանկության և հաջողությունների ականատեսը լինելով՝ փոխհատուցված զգաք այն վտանգավոր ու պատվաբեր, երբեմն հավուր պատշաճի չընկալվող ծառայության համար, որ ամեն օր անտրտունջ իրականացնում եք՝ մտապատկերում ունենալով բոլորիս երազած հզոր, հայացքով դեպի պայծառ ապագան հառված հայրենինքը: