Ախուրյանում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն՝ Արծրուն Իգիթյանը
Ախուրյանում այս պահին ընթանում է ավագանու առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը:
Փակ քվեարկության արդյունքում Ախուրյանի համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքների կոալիցիայից առաջադրված Արծրուն Իգիթյանը։ Ավագանու 27 անդամներից 14-ը կողմ էին քվեարկել նրան, իսկ 13-ը՝ ՔՊ-ական Ալբերտ Այվազյանի օգտին։