ՆԱՏՕ-ն դեմ է Ռուսաստանի հետ խորհրդաժողով անցկացնելուն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է, որ դեմ է Ռուսաստանի հետ խորհրդաժողով անցկացնելուն՝ քննարկելու «ազդեցության գոտիների բաժանումը»։
«Ազդեցության գոտիները» քննարկելու համար նոր համաժողով անցկացնելու գաղափարը, որտեղ մեծ պետությունները կարող են վերահսկել, թե ինչ կարող են անել կամ չանել իրենց հարևանները, հետքայլ կլինի»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա միանգամայն սխալ ուղղություն է։
Ռուսաստանի հետ քննարկման հիմնական թեմաները, նրա կարծիքով, պետք է լինեն սպառազինությունների վերահսկման, զորավարժությունների թափանցիկության և լարվածության նվազեցման միջոցառումները։
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն «երբեք զիջումների չի գնա ո՛չ իր դաշնակիցների անվտանգության, ո՛չ էլ յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքի հարցում»։