Իրանն այսօր անցկացրել է ՀՕՊ զորավարժություններ
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ձայները, որոնք լսվել են Բուշերի ատոմակայանի մոտ, կապված են հակաօդային պաշտպանության զորավարժությունների հետ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Հակաօդային պաշտպանության զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 20-ի առավոտյան՝ զինվորականների հետ լիարժեք նախապատրաստմամբ և համակարգմամբ»,- ասել է Բուշերի փոխնահանգապետ Մոհամմադթաքի Իրանին։
Նահանգապետը զգուշացրել է, որ Թեհրանը «ջախջախիչ պատասխան կտա իր ատոմակայանների վրա ցանկացած հարձակման»։