Պակիստանցի քաղաքական գործիչը պատահաբար գնդակահարվել է իրեն նվիրված արարողության ժամանակ
Պակիստանցի երիտասարդ քաղաքական գործիչ Մուհամմեդ Զաքրիյա Խանը պատահաբար գնդակահարվել է և սպանվել իրեն նվիրված տոնի ժամանակ։ Նա սպանվել է իր ընտրվելու պատվին աջակիցների օդ արձակած գնդակից։
Այդ մասին հայտնել է SAMAA TV պակիստանյան հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանում՝ Փեշավար շրջանում։ Զաքրիյա խանի քաղաքական կողմնակիցները ինքնաձիգից կրակ են բացել՝ ի պատիվ ընտրություններում նրա հաղթանակի։ Օդ արձակված գնդակներից մեկը պատահաբար դիպել է պատգամավորին.
Մուհամմեդ Զաքրիյա Խան Սանդայը պետք է դառնար Սուրիզայ գյուղի 7 հոգանոց գյուղական խորհրդի նախագահը։