Բրիտանացիները ակնկալում են, որ հաջորդ տարի Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Բրիտանացիները 2022 թվականին լավատեսորեն չեն տրամադրված Անգլիայի հավաքականի շանսերին աշխարհի առաջնությունում հաղթելու, ինչպես նաև ակնկալում են վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Այս մասին են վկայում Ipsos MORI հետազոտության արդյունքները։
Այսպիսով, ըստ հարցման՝ բրիտանացիների 62%-ը կարծում է, որ Բորիս Ջոնսոնը կդադարի վարչապետի պաշտոնը զբաղեցնել 2022 թվականի ընթացքում, և միայն 25%-ն է քիչ հավանական համարում նման արդյունքը։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների 58%-ը, ովքեր 2019-ին քվեարկել են Պահպանողական կուսակցության օգտին, հավատում են Ջոնսոնի պաշտոնից հեռանալուն։
Ջոնսոնի վարկանիշի անկումը բխում է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելու նրա մեթոդներից, ինչպես նաև վերջերս բռնկված Դաունինգ Սթրիթում Սուրբ Ծննդյան երեկույթի սկանդալից։