Վաշինգտոնն ու Իսրայելը թույլ չեն տա Իրանի կառավարությանը ատոմային ռումբ ստեղծել
ԱՄՆ վարչակազմը չի հավատում, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման շուրջ բանակցությունները մոտ են ձախողմանը, սակայն Վաշինգտոնն ու Իսրայելը թույլ չեն տա Իրանի կառավարությանը ատոմային ռումբ ստեղծել։ Այսպիսի հայտարարություն է արել Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների համար կայացած հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես դրանք (այսինքն Իրանի հետ բանակցությունները) չէի որակի որպես ձախողման մոտ։ Միացյալ Նահանգները և Իսրայելը լիովին համերաշխ են իրենց ցանկության մեջ՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է նա։
Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանի առաջիկա այցը Իսրայել ուղղակիորեն կապված չէ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առաջընթացի հետ։ Նրա խոսքով՝ ճամփորդությունը վաղուց էր պլանավորված։