Flyone Armenia-ն կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա
Flyone Armenia-ն կդառնա հայկական առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա, հայտնում է Sputnik-ը։
Տեղեկությունը հաստատել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Ստամբուլ-Երևան ավիաչվերթների վերականգնման մասին։
Flyone Armenia-ն պատկանում է Փաշինյանի մերձավոր, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։