Ռուսաստանը Թուրքիային նշել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը լուծելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Աստանայի ձևաչափով բանակցություններում թուրքական կողմին ասել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը լուծելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով, բոլոր կողմերը շահագրգռված են, որ Սիրիայում իրավիճակը կայունանա, ինչի պատճառով էլ «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրները (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) խոսում են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց հավատարմության մասին։
«Ինչպես տեսնում ենք, դժվարություններ կան, դրանք պետք է լուծվեն»,- ասել է Լավրենտևը Թուրքիայի արտգործնախարարության երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Ունալ Սելչուկի գլխավորած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։