Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Այս տարի սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում վիրահատվել է 1463 քաղաքացի

«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասել է ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծել է կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հիմքում ընկած է առողջապահական հիմնական ցուցանիշների վերլուծությունը և ոլորտում ներկայումս առկա խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունը:

Հայաստանում ընդհանուր մահացության 48 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Առավել մտահոգիչ է, որ տարեցտարի ավելանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը:
Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի համապատասխան հրամանով հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման չափորոշիչը։

Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում (9-ը` Երևանում, 2–ը` մարզերում):

Ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500մլն դրամով:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015թ. 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են: Բանախոսը ներկայացրեց, որ մահացության 3.2% ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։

ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով 2014թ. առաջին կիսամյակի դրությամբ արձանագրվել է 14 772 մահվան դեպք (9.9 ‰ – 1000 բնկաչի հաշվով) իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 14 628 (9.8 ‰ – 1000 բնկաչի հաշվով)։ Նույն աղբյուրի տվյալներով 2014թ. հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928 կամ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով։ Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից մահացությունը կրճատվել է 316-ով։ Ակնկալվում է, որ տարին ամփոփելիս այդ ցուցանիշներն առնվազն կկրկնապատկվեն։
Գլխավոր սրտաբանը ընդգծել է, որ ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ բուժօգնության հնարավորինս արագ կազմակերպումն է։ Ընդ որում, մարզից հիվանդների տեղափոխումը նույնպես իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Համլետ Հայրապետյանը նաև նշեց, որ հիվանդն իրավունք ունի հրաժարվելու պետության կողմից երաշխավորված ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և նախընտրել դեղապատ ստենտ` վճարովի հիմունքներով։