Սաակաշվիլիի կողմնակիցները հավաք են արել Թբիլիսիում
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի դիմաց, հայտնում է Sputnik-Գրուզիան։
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի շնորհավորենք Միշային ծննդյան տարեդարձը և հայտարարենք, որ նա պետք է ազատության մեջ լինի», - ասում է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն: Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դժգոհ էր ընդդիմության հերթական փողոցային բողոքից։
«Արդյունքում սա «Ազգային շարժմանը» կտանի վերջնական մարգինալացման։ Մենք վաղուց ենք ասում, որ սա արմատականացման գործընթաց է, որն անընդունելի է հասարակության համար»,- ասել է իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Շալվա Պապուաշվիլին։
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի նախկին նախագահը դարձավ 54 տարեկան։