Զաքիր Հասանովը մանրամասներ է հայտնել, թե ինչպես են օկուպացրել Շուշին
«Շուշին հայության համար ռազմավարական բարձունք էր, որը վերահսկում էր ողջ Ղարաբաղը և շրջանի պաշտպանության հիմնական հենարանը, քաղաքը պաշտպանում էր Ստեփանակերտը, այստեղ էր անցնում Լաչինի միջանցքով Հայաստանի Գորիսի շրջանի հետ կապող ճանապարհը: Շուշիի գրավումը «Հայրենական պատերազմի» կարևորագույն գագաթնակետն էր»։ Այս մասին «Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Նախարարն ընդգծել է, որ գործողության նախապատրաստման, սկզբնական կատարման և ընթացքի ժամանակ գերագույն հրամանատարն անձամբ է կատարել:
«Գործողությունը նախապատրաստելիս նախագահի հանձնարարականներից մեկն էլ եղել է հաշվի առնել, որ Շուշին մշակութային կենտրոն է, և քաղաքն ազատագրել՝ չավերելով՝ պահպանելով նրա պատմական տեսքը։ Այսինքն՝ այս մարտերում մենք չենք կարողանա ողջ հզորությամբ կիրառել ծանր հրետանի, որը հիմնականում կրակել է Շուշիի շրջակայքում գտնվող հայկական զորքերի դիրքերի ու կրակակետերի ուղղությամբ։ Նրանք մեծ կորուստներ են պատճառել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ ռազմական տեխնիկայի մասով։ Մենք ծանր հրետանու և օդային հարվածներով չենք հարվածել մեր հայրենի քաղաքին և պատմական հուշարձաններին»,- ասել է Հասանովը:
Մշակութային արժեքների մասին հոխորտացող Հասանովի հիշողությունը թարմացնենք միայն երկու դրվագով, այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ թիրախավորեցին ու հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։