Ադրբեջանում այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 08:09-ին Ադրբեջանի Սաաթլի բնակավայրում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՀ ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սաաթլի սեյսմիկ կայանից 21 կմ հարավ-արևելք:
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։