ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ՝ հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով հաղթողներին, նշել է. «Երեխաների կողմից ստացել ենք շատ հետաքրքիր նամակներ, ու վստահ եմ՝ հանձնաժողովը շատ դրական լիցքեր է ստացել դրանք ընթերցելիս: Վերջին տարիները բոլորիս համար լուրջ մարտահրավերների և դժվարությունների տարիներ էին: Համավարակի պայմաններում մենք տեսանք, թե որքան կարևոր են մարդկային շփումն ու հաղորդակցությունը: Կարծում եմ՝ ձեռագիր նամակ գրելու մրցույթը նաև փորձ էր հաղորդակցության այդ ավանդույթը վերականգնելու համար:

Եվ, իհարկե, տեքստ գրելու ունակությունը հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարևոր կարողություն է, ու մենք շատ ենք կարևորում, որ մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրագետ տեքստ կազմել, ծանոթանան տարբեր ոճերի տեքստեր կազմելու կանոններին: Այս մրցույթը նաև յուրատեսակ հնարավորություն էր փորձարկելու այդ գործնական հմտությունները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հետագա տարիներին ևս կլինեն նման նախաձեռնություններ, և այսպիսի բազմակողմ համագործակցության շնորհիվ կկարողանան խրախուսել երեխաների լավ արդյունքները:

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը երկու կարևոր բաղադրիչ ունի. առաջինը ձեռագիր նամակ գրելու ավանդույթը վերականգնելն է, իսկ երկրորդը՝ անդրադարձը մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը. «Որպես հնագույն ազգ՝ մենք ձեռագրերի ահռելի ժառանգություն ունենք, որոնց վառ վկայությունը Մատենադարանն է: Ուստի պետք է ճանաչենք մեզ հասած, համաշխարհային նշանակություն ունեցող ձեռագրերի արժեքը, դառնանք դրանց կրողն ու փոխանցողը: Մեր օրերում տեխնոլոգիաները հետին պլան են մղել ձեռագիր նամակ գրելու մշակույթը, բայց կարևոր է՝ արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում հաճախ հանդես գանք նման նախաձեռնություններով, հատկապես՝ դպրոցական երեխաների շրջանում՝ խրախուսելով ձեռագիր և հայատառ գրելու մշակույթը»:

«ՀայՓոստ» ընկերության՝ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նաիրա Նազարյանն ընդգծել է. «Շնորհակալ ենք ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններին «Ձեռագիր նամակ գրելու» մրցույթը համատեղ կազմակերպելու համար: «ՀայՓոստն» այս քայլով նպատակ ունի արդիականացնելու նամակ գրելու մշակույթը, ինչպես նաև դպրոցականների շրջանում պահպանելու մեր մշակութային ժառանգության արժեքները: Ուրախ եմ, որ մեր աշակերտներն այսքան մեծ հետաքրքրվածությամբ են նամակներ գրում, արդյունքներն իսկապես ոգևորիչ են:

Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, թող նրանք կյանքում միմիայն ձեռքբերումներ գրանցեն»:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների աշակերտները: Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում բոլոր մարզերից և Երևան քաղաքից ընտրվել են լավագույն նամակները, երկրորդ փուլում վերջնարդյունքները ամփոփվել են հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել են ՀՀ ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների և «ՀայՓոստի» ներկայացուցիչները:

Հանձնաժողովի կողմից ընտրվել են 4 հաղթողներ.

1. Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտուհի Սուսաննա Զեյթունյանը,
2. Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովեյանը,
3. Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյունե Գևորգյանը,
4. Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Ապրեսյանը:

«ՀայՓոստ» ընկերությունը հաղթողներին խրախուսել է հատուկ մրցանակներով՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներով (Kindle):