Թանկարժեք տղան. Շուրջ 120 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի գործուղումներին. Medialab.am
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջեից միայն 7 երկիր կատարած գործուղումների համար ծախսել է շուրջ 57 մլն դրամ (120 հազար ԱՄՆ դոլար) գումար: Նա, հիշեցնենք, խորհրդարանի խոսնակ էր ընտրվել օգոստոսի 2-ին: Այս մասին գրում է Medialab.am-ը:
«Մեդիալաբը» գրավոր հարցմամբ ԱԺ աշխատակազմից խնդրել է պատասխանել հարցերին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ գործուղումներ է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և որքան գումար է ծախսվել դրանց վրա:
ԱԺ նախագահի գործուղումները սկսում են սեպտեմբերից և այս կարճ ժամանակահատվածում Սիմոնյանն այցելել է Վիեննա, Մոսկվա, Աթենք, Նիկոսիա, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ և Մադրիդ:
Այսպես, սեպտեմբերի 7-ին Վիեննա կատարած այցի համար Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 6 մլն 891.328 դրամ: Վիեննա կատարած այցի շրջանակներում Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին: Վիեննա կատարած այցի ընթացքում Ալեն Սիմոնյանին ուղեկցել է ԱԺ աշխատակազմի 6 աշխատակից:
Հաջորդ այցելությունը կատարվել է Մոսկվա՝ հոկտեմբերի 4-ին և բյուջեի վրա արժեցել է 5 մլն 237 հազար դրամ:

Հոկտեմբերի 21-ին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Աթենք արժեցել է 9 մլն 420.500 դրամ, իսկ այցի ընթացքում Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է 12 անձ՝ ԱԺ աշխատակազմից և պատգամավորներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունից:
Գրեթե նույն կազմը հոկտեմբերի 25-26-ին դարձյալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա: Այցի կազմակերպման համար բյուջեից ծախսվել է 690.030 դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: