Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Անհասկանալի «կապրիզներ» ու «խաղեր». «քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել իրենց դիվանագիտական բոլոր հնարավորությունները, կիրառել էներգետիկ ու տնտեսական լծակները, իրենց դիվանագետների միջոցով մեծ ֆինանսական հոսքեր ուղղել օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու ու իրենց ձեռնտու օրակարգերն անցկացնելու նպատակով։

Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի հզոր տնտեսական ու ֆինանսական լծակներ, որպեսզի ազդի միջազգային քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող երկրների և այլ ուժային կենտրոնների արտաքին քաղաքական գծի վրա։ Եվ այս պայմաններում Երևանին մնում է մի կողմից՝ գործի դնել տարբեր երկրներում հայկական սփյուռքի ունեցած հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ հայ դիվանագետների անհրաժեշտ հմտությունները։

Բայց սփյուռքի հետ տարվող աշխատանքների հարցում տեղաշարժ չի նկատվում, իսկ դիվանագետների՝ մասնավորապես դեսպանների հմտությունների մասով խայտառակ իրավիճակ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ժամանակին քննադատում էր դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները, ապա իր պաշտոնավարման օրոք քաղաքական նշանակումների ֆոնին պրոֆեսիոնալ դիվանագետները մեծամասամբ հետին պլան են մղվել։ Այն իշխանականները, որոնք ձախողել են իրենց առաքելությունը կամ չեն կարողացել դրսևորվել քաղաքական դաշտում, հերթով դեսպանների պաշտոններում են նշանակվում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Դրա համար էլ դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունները կամ զիջումները հետևում են մեկը մյուսին։ Այս իրողությունը մյուս կողմից էլ պայմանավորված է նրանով, որ Փաշինյանին թվում է, թե ինքը արտաքին քաղաքական հարցերի գիտակ է, ինչի արդյունքում սեփական սիրողական մոտեցումները պարտադրում է աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետներին, ինչը, մեղմ ասած, նյարդայնացնում է վերջիններիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական անձնակազմի շրջանում բազմիցս դժգհությունների սուր դրսևորումներ, անգամ «բունտեր» են արձանագրվել։ Այս համատեքստում նույնիսկ ականատես ենք եղել արտգործնախարարների հրաժարականների, երբ նրանք հրապարակավ ներկայացրել են վարչապետին հակադիր իրենց տեսակետները։ Ուստի, իր թիմակիցներին խցկելով դիվանագիտության ոլորտ՝ Փաշինյանը մի կողմից նրանց ցույց է տալիս, որ մեծ լավություն է անում կամ պարգևատրում է, որպեսզի պարտական լինեն իրեն, մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, գլուխ չհանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող նրբություններից, հլուհնրազանդ անելու են այն, ինչ իրենց պարտադրում են վերևից։ Եվ այդ ամենը՝ առանց հաշվի առնելու, թե այդ քայլերը որքանով են համապատասխանում Հայաստանի շահերին կամ նպաստում գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը։ Ոչ այնքան կարևոր երկրներում Փաշինյանի՝ դեսպանների նշանակման գործելակերպը ինչ-որ չափով կարող է ընդունելի լինել, բայց ամենացավալին այն է, որ այսպիսի մոտեցումն ազդում է նաև մեր ամենաառանցքային միջազգային գործընկերների ու դաշնակիցների վարքի վրա։ Նրանք սկսում են անլուրջ վերաբերվել մեր երկրին, իսկ որոշ դեպքերում անգամ համապատասխան ակնարկներ հղել Հայաստանի ղեկավարությանը։

Օրինակ՝ տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանից և նրա փոխարեն դեսպան նշանակել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ Հարությունյանի նշանակման հարցում մինչև հիմա չկա Մոսկվայի համաձայնությունը։ Փոխարենն այս ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով Բարեկամության շքանշանով է պարգևատրվում գործող դեսպան Տողանյանը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նման պարգևատրումն, իհարկե, պատահական լինել չի կարող, քանի որ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։

Այն իր մեջ համապատասխան հստակ մեսիջներ է պարունակում, որ ռուսական կողմի համար ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու անհասկանալի «կապրիզներն» ու «խաղերը» իրենց հետ հարաբերությունների մասով անընդունելի են: Հենց այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ մի կողմից՝ Փաշինյանն իր քաղաքական կամակատարներին դեսպաններ ուղարկելով, թուլացնում է Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ ամուր դիվանագիտական դիրքերը, մյուս կողմից՝ այն, որ բանակը քանդելուն զուգահեռ այս իշխանությունները զբաղված են նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունը խարխլելու գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում