Երբ 2018-ին իշխանափոխություն եղավ, ես որևէ կասկած չունեի, որ երկիրը գահավիժելու է անդունդ. Արծրուն Պեպանյան
Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Երբ 2018–ին իշխանափոխություն եղավ, ես որևէ կասկած չունեի, որ երկիրը գահավիժելու է անդունդ, և ինձ խստորեն անհանգստացնում էր այն, որ խոր հիասթափության մատնվելուց հետո մեր ժողովրդին սոսկալիորեն դժվար է լինելու վերստին քաղաքականապես ակտիվացնել՝ իրական վերափոխումների ուղիով տանելու համար:
Ինձ համակած այս տագնապի մասին այն ժամանակ տեղյակ եմ պահել մտերիմներիս: Եվ այսօր իրականություն է այդ մռայլ կանխատեսումս. հոգեվոր գահավիժումների հետևանքով ժողովուրդը կաթվածահար վիճակում է և չի արձագանքում անգամ կործանման վտանգին:
Ծանր, գերծանր աշխատանք է սպասվում երկրի վիճակով անհանգստացողներին:
Վերելքի առաջիկա թողարկման ժամանակ կներկայացնեմ ժողովրդի ջարդված լինելու պատճառները և կխորհենք նրան թմրած այս վիճակից հանելու շուրջ:
Իսկ մեկնաբանության մեջ բերված թողարկումը դիտելն օգտակար է այդ թեմայով»: